Զամբյուղ

Լուսինե Գրիգորյան

Մանկավարժ, դոցենտ, բիզնես անգլերենի մասնագետ, վերապատրաստող մասնագետ  

1969 -1974 թթ. սովորել է Երևանի, Վ. Բրյուսովի անվան Օտար Լեզուների Ինստիտուտում, ստացել անգլերենի, ռուսաց լեզվի և գրականության դասավանդման դիպլոմ:  

1985 թ.-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում:  

1993-2008 թթ. եղել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի անգլերեն բաժանմունքի ղեկավարը: 1996 թ.-ից մինչ օրս Երևանի պետական համալսարանի` հայցորդների և ասպիրանտների քննական (անգլերենի) հանձնաժողովի անդամ: 

1987 թ.-ին ԵՊՀ- ի հետ փոխանակման շրջանակներում մասնակցել է Լոնդոնի Իլինգի քոլեջում անգլերենի ուսուցողական դասընթացի:  

2003 թ.-ին ստացել է հավաստագիր` տրված ԱՄՆ-ում, Ֆրեզնոյի Կալիֆորնիա նահանգի պետական համալսարանում Տնտեսագիտության ֆակուլտետի Գործարարության և Տնտեսագիտության զարգացման ծրագրի դասընթացները բարձր առաջադիմությամբ ավարտելու համար: 

2012 թ.-ին հեղինակել է Հեռաուսուցման Անգլերեն լեզվի ծրագիրը (Distance Learning pre-PhD English syllabus, www.distancelearning.am)  

«Տաթև գիտակրթական համալիրում» պարտադիր ատեստավորում անցնող ուսուցիչների վերապատրաստման դասընթացների շրջանակում վերապատրաստում և դասավանդում է անգլերեն: 

Բազմաթիվ հոդվածների, դասագրքերի, ուսումնական ծրագրերի և բառարանների հեղինակ է: 

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին