Հագուստի մոդելավորող, դիզայներ, նկարազարդող
Լուսինե Եղիազարյանը ծնվել է Գյումրիում։ Ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Փարիզի Արվեստների և նորաձևության տեխնոլոգիաների բարձրագույն դպրոցը (ESMOD), Նորաձևության ֆրանսիական ակադեմիան (IFA): Սովորել է Ֆլորենցիայի Լորենցո դի Մեդիչի արվեստների և նորաձևության դպրոցում: Համագործակցել է բարձր նորաձևության մի շարք տների հետ (Jean-Paul Gaultier, Yohji Yamamoto, Alexis Mabille, Maison Ravn, Sarapol London, Murat Designs և այլն): Այժմ շարունակում է իր գործունեությունը Փարիզում որպես լյուքս դասի հյուրանոցների ներքին հարդարանքի և անձնակազմի համազգեստների խորհրդատու-դիզայներ, համագործակցում է միջազգային հարթակներում որպես հագուստի մոդելավորող, դիզայներ և նկարազարդող: