Բոլորն էլ յուրովի պատմասացներ են։
Մարկուս–Գունար Պետերսոնը մանկական գրքերի շվեդ հեղինակ նկարազարդող է եւ արվեստագետ։
Ծնվել է 1987-ին փոքր արդյունաբերական քաղաք Արվիկայում, գրաֆիկական դիզայն եւ նկարազարդում է ուսանել Ստոկհոլմի արվեստի քոլեջում։ Սկսել է նկարել եւ ցուցադրվել դեռահասության շրջանում։ Գունարի առաջին նկարազարդ գրքերը լույս են տեսել 2014-ին, մի քանի տարի անց նա սկսել է նաեւ հեղինակել տեքստեր։ Համարում է, որ բոլորն էլ յուրովի պատմասացներ են, իսկ արվեստագետի դեպքում ոճի եւ տեխնիկայի զարգացումը կախված է նրա անձնական գաղափարներից։