Զամբյուղ

Մարգարիտ Թերզյան

Ծնվել է 1929թ. դեկտեմբերի 29-ին, Բուլղարիայի Ռուսե քաղաքում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան:  

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական բաժինը (անգլերեն լեզու և գրականություն)։ 1950-96թթ աշխատել է Հայպետհրատում որպես խմբագիր:  

Թարգմանություններ է կատարել բուլղարերենից և ռուսերենից, թարգմանել է բուլղար դասական, ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Եղել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության «Հայ-բուլղարական ընկերության» հիմնադիր և գործուն անդամներից, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: 1978թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։  

Հեղինակել է շուրջ 40 թարգմանական գրքեր, «Բուլղարերեն-հայերեն և հայերեն-բուլղարերեն» բառարանները (2005թ., 2013թ.)։  

1982թ. արժանացել է «Գրական թերթ»-ի մրցանակին, 2002թ.՝ Բուլղարիայի կառավարության «Մադարացի հեծյալ» առաջին կարգի շքանշանի, 2012թ.՝ ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Կանթեղ» մրցանակի, 2016թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի:

Բաժանորդագրվիր մեր նորություններին