Նկարիչ, մանկավարժ Մարգարիտա Սարիբեկյանը ծնվել է 1971 թ.-ին, Աշտարակում:
Ուսանել է Խ.Աբովյանի անվան պետական, մանկավարժական համալսարանում, ավարտել «Նկարչություն և գծագրություն» մասնագիտությամբ բաժինը՝ «Նկարչություն, գծագրություն և աշխատանքի ուսուցում» ուսուցչի որակավորմամբ: 2024-ին արժանացել է ուսուցչի որակավորման 2-րդ տարակարգի։
Դասավանդում է ք.Աշտարակի Ն.Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Մասնագիտական վերջին վերապատրաստումն անցել է Ցյուրիխի արվեստների համալսարանում՝ վերջինիս և ՀՊՄՀ-ի միջև համագործացկության շրջանակներում։
1996 թ.-ին Աշտարակի մշակույթի տանն ունեցել է աշխատանքների անհատական ցուցահանդես: Վարում է կերպարվեստի անհատական և խմբային դասընթացներ։