Զամբյուղ

Մարիամ Սարգսյան

Մարիամ Սարգսյանը ծնվել է 1992 թվականին, Երևան քաղաքում: 2009–2015 թվականներին սովորել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Մաթեմատիկա» բաժինը, այնուհետև ուսումը շարունակել է ՀՊՄՀ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում՝ որպես ասպիրանտ։
Մաթեմատիկայի առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի շրջանակում ներգրավված է ուսումնական նախագծերի կազմակերպմամբ և իրականացմամբ։

Աշխատում է «ԿԶՆԱԿ» հիմնադրամում՝ որպես ՀՊՉ և ՈւԾ բաժնի մասնագետ, ՀՊՄՀ հենակետային վարժարանում (ավագ դպրոց)՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, ինչպես նաև ներգրավված է որպես փորձագետ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) և ՏՀՏ գործատուների միությունում:

Մարիամ Սարգսյանը «Մեդիագիտություն», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 10», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 11» և «Ծնողավարություն» ձեռնարկների համահեղինակ է, ինչպես նաև ուսումնական նյութերի և առարկայական ծրագրերի հեղինակ։

Բաժանորդագրվիր մեր նորություններին