Մարտին վան դեր Լինդենը բազմաթիվ մրցանակների արժանացած նկարիչ և նկարազարդող է Ռոտերդամից: Նկարազարդում է գրքեր մեծերի և փոքրերի համար և Հոլանդիայում ունի կենդանիների լավագույն նկարազարդողի համբավ: Նրա նկարազարդումներն ընդգրկուն են. կենդանիների սյուռեալիստական դիմանկարներից և գունավոր բնապատկերներից մինչև ոճային և հումորային սև ու սպիտակ ճեպանկարներ: Մարտինի կինը մանկական գրքերի հեղինակ է, նրանք ունեն և համատեղ աշխատանքներ: