Դժվար, այո, բայց հնարավոր, հետեւաբար՝ հստակ։
Մորիս Մարի Էմիլ Լըբլանը (1864-1941) ֆրանսիացի վիպագիր է, որի գրական համբավը կապված է նրա ստեղծած ամենահայտնի կերպարի՝ ազնվական գող Արսեն Լյուպենի հետ։
Լըբլանը գրականությամբ և լրագրությամբ է զբաղվել Փարիզում։ Ամսագրերից մեկի պատվերով գրել է «Արսեն Լյուպենի ձերբակալությունը» պատմվածքը, որի անսպասելի հաջողությունը հեղինակի անունը մշտապես կապել է կերպարի հետ եւ արդյունք տվել նրա արկածների մասին պատմող շուրջ երկու տասնյակ ստեղծագործության՝ գրողի հիմնական ժառանգության։ Դրանք մինչ օրս հեղինակություն են վայելում, անգամ 2025-ին վաճառքի աճ գրանցեցին Փարիզի Լուվրի թանգարանից թագավորական զարդերի կողոպուտից հետո։ Լյուպենը նույնպես գողության դրվագ ունի Լուվրից։
1939-ին Լըբլանը տեղափոխվել է Պերպինյան, որտեղ ապրել է մինչև մահը։ Ազատ ժամերին կարդացել է Ալան Պո եւ Բալզակ, սիրել է շախմատ, հեծանվային զբոսանքներ։
Նրա թոռնուհի Ֆլորենսը, որը հիմնել է Լըբլանի և Լյուպինի թանգարանը, 2011-ին պատահաբար գտել է պապու «Լյուպինի վերջին սերը» ձեռագիրը, որը և հրատարակվել է առանց խմբագրումների։