Մայա Պետրոսյանը սովորում է Երևանի Հակոբ Կոջոյան կրթահամալիրում, ավարտել է Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Սիրում է դաշնամուր նվագել, սիրում է ամեն ինչի գեղեցիկը: Աշխարհը, մարդկանց, իրեն շրջապատող ամեն ինչում փնտրում, գտնում է գեղեցիկն ու լուսավորը, սիրում է նաև լուսանկարել: Էսթետ է վաղ մանկությունից: Ունի նկարազարդած գրքեր՝ Երազիկ Գրիգորյանի «Չտեսնված դինոզավրը», «Թելեթրիփ» վիպակը: Այժմ պատրաստում է նկարազարդումներ «Թելեթրիփ -2 ՝ ճանապարհ Հայաստան» գրքի համար: