Զամբյուղ

Մելինդա Նադյ Աբոնի

Գրող, ե­րա­ժիշտ, ար­վես­տի ակ­ցի­ո­նիստ

Ծա­գու­մով հուն­գա­րա­ցի Մե­լին­դա Նադյ Աբոնին ծն­վել է 1968 թվա­կա­նին Բե­չեյ գյու­ղա­քա­ղա­քում, ըն­տա­նի­քը պատ­կա­նում էր Հարավսլավիայի (այժմ՝ Սեր­բի­ա) Վոյ­վո­դի­նա մար­զի ազ­գային փոք­րա­մաս­նու­թյա­նը: 1973 թվա­կա­նին ըն­տա­նի­քի հետ նախ­կին Հա­րավս­լա­վի­այից ար­տա­գաղ­թել է Շվեյ­ցա­րի­ա: Ցյու­րիխի հա­մալ­սա­րա­նում սո­վո­րել է գեր­մա­նա­կան բա­նա­սի­րու­թյուն և պատ­մու­թյուն:

Արժա­նացել է մի շարք մր­ցա­նակ­նե­րի, այդ թվում՝ Հեր­ման Գան­ցի, Ցյու­րի­խի գրա­կան մրցա­նակ­նե­րին: Նրա 2010 թվա­կա­նին լույս տե­սած «Աղավ­նի­նե­րը թռ­չում են» վե­պը, որ­տեղ գլխա­վոր հե­րո­սը պատ­մում է իր ըն­տա­նի­քի այ­ցե­լու­թյուն­-նե­րի մա­սին նախ­կին Հա­րավս­լա­վի­ա, որ­պես ներ­գաղ­թյալ Շվեյ­ցա­րի­ա­յում հաս­տատ­վե­լու դժ­վա­րու­թյուն­նե­րի և Բալ­կա­նյան պա­տե­րազ­մի մա­սին, ար­ժա­նա­ցել է ա­մե­նա­մյա «­Գեր­մա­նա­կան գրքի մր­ցա­նա­կին»: Ա­ռա­ջին ան­գամ «­Գեր­մա­նա­կան գր­քի մրցա­նա­կը» շվեյ­ցա­րա­ցի է ստա­ցել, և առա­ջին ան­գամ այդ մր­ցա­նակին է ար­ժա­նա­ցել մեկը, ում մայ­րե­նի լե­զուն գեր­մա­նե­րենը չէ: Գիր­քը ար­ժա­նա­ցել է նաև «Շ­վեյ­ցա­րա­կան գր­քի մր­ցա­նակին»:­
Իր մա­սին գրո­ղը ա­սում է. «Ես հուն­գա­րա­ցի սերբ եմ, ով ապ­րում է Շվեյ­ցա­րի­ա­յում, և ես սի­րում եմ գեր­մա­նե­րե­նը այն­պես, ի­նչ­պես հուն­գա­րե­րենը»:
Շ­վեյ­ցա­րի­այի գրող­նե­րի մի­ու­թյան ան­դամ է և գրա­կան փա­ռա­տո­նե­րին հա­ճախ է ներ­կա­յաց­նում գե­ղար­վես­տա­կան տեքս­տե­րը ե­րաժշ­տու­թյան հետ հա­մա­տեղ:

Ապ­րում և ստեղ­ծա­գոր­ծում է Ցյուրիխում:

Բաժանորդագրվիր մեր նորություններին