Կյանքը ժամանակ է։
Միխայել Անդրեաս Հելմուտ Էնդեն (1929–1995) 20-րդ դարի գերմանացի գրող է, մանկագիր։
Մանկությունն ու պատանեկությունը անցել է նացիզմի եւ Երկրորդ աշխարհամարտի միջեւ։ Ավարտել է Շտուտգարտի Վալդորֆյան դպրոցը, սովորել է Մյունխենի թատերական արվեստների դպրոցում։
Գերմանիայում նրա հայրը՝ Էդգար էնդեն, սյուռեալիստ նկարիչ էր, ում արվեստը ռեժիմը ճանաչել էր «դեգեներատ», մայրը ֆիզիոթերապևտ էր։ Հայրը աշխատում եւ ստեղծագործում էր գաղտնի, Միխայելը նացիզմի դեմ ընդդիմադիր շարժմանն էր միացել մինչեւ պատերազմի ավարտը։
Պատերազմից հետո սկսել է խաղալ գերմանական շրջիկ թատրոնում, այնուհետ թողել է դերասանի գործը, 1950-ականների կեսերից սկսել է սցենարներ գրել կաբարեների համար։ Գրական հաջողության է հասել 1960-ականներին՝ Ջիմ Կոճակի մասին մանկական պատմություններով, որոնք նախապես մերժել էին հրատարակիչները՝ համարելով չափազանց երկար երեխաների համար։
Էնդեն տարել է Ճապոնիայի մշակույթով եւ արվեստով, երկար ճամփորդություններ է ձեռնարկել տարբեր քաղաքներով, այնտեղ նույնպես ձեռք բերել մանկագրի համբավ։
Էնդեն ընտանիքի միակ որդին էր եւ չի ունեցել ժառանգներ։