Գեղանկարիչ, նկարազարդող
Ծնվել է 1969 թ.-ին՝ Երևանում:
1993-2001 թթ. Աշխատել է «Այսօր» թերթի խմբագրությունում, սկզբում որպես նկարիչ-ձևավորող, ապա գեղարվեստական խմբագիր։ Մասնակցել է շուրջ 60 անուն թերթերի ստեղծման և գեղարվեստական ձևավորման աշխատանքներին (Հայաստանում և Ռուսաստանում), նկարազարդել է բազմաթիվ մանկապատանեկան և գեղարվեստական գրքեր, ժողովածուներ:
Եղել է AKT կոնցեպտուալ խմբի անդամ, մասնակցել է մի շարք նախագծերի։
Ունեցել է բազմաթիվ նախագծեր ՆՓԱԿ-ում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միությունում։ Որպես գեղարվեստական խմբագիր աշխատել է տարբեր թերթերում և ամսագրերում, ձևավորել է մանկական գրքեր և ամսագրեր։ Նկարչուհու շատ գործեր գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ ի մասնավոր հավաքածուներում։
Ապրում է Երևանում, Մոսկվայում: