Գրող, դերասանուհի
Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի N 177 դպրոցում: 1996թ-ից 2000թ-ը սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
2001թ.-ից աշխատում է Երևանի մնջախաղի պետական թատրոնում որպես` դերասանուհի: 2002թ.-ից 2011թ.-ը աշխատել է «Հայրենիք» մանկական հեռուստաընկերությունում որպես` «Մեր հայրենիքի հեքիաթները» հաղորդման սցենարի հեղինակ :
2008թ.-ից 2010թ.-ը աշխատել է «LOLO» մանկական ամսագրում, որպես գեղարվեստական խմբագիր:
Մի շարք մանկական գրքերի հեղինակ է` «Իմ համով Հայրենիքը» (2009), «Թամթամ» (2009), «Ձիուկ Վիվուկը», «Ջուրջուրիկը»(2012),«Իմ տատիկ Թամթիմարիան», «Չիպչու Նիչուն և կամակորները» (2017), ինչպես նաեւ «Անհայտ ժամանակների մարդը» յոթ նովելներից բաղկացած գիրքը մեծահասակների համար:
2021-թին գրել է «Կոկորդիլոսը» մանկական պիեսը տիկնիկային թատրոնի համար, որը արժանացել է «Արտավազդ» մրցանակին, որպես տարվա լավագույն մանկական ներկայացում:
«Անհայտ ժամանակների մարդը» համանուն վիպակի հիման վրա Երևանի մնջախաղի պետական թատրոնում բեմադրել է մոնոներկայացում, որը Բոսնյա Հերցեգովինայում 2016 թ.-ին անցկացվող «Ոսկե լուսան» միջազգային թատերական փառատոնին արժանացել է «Լավագույն շարժում» մրցանակին: 2017թ. ին մասնակցել է Տյումենում անցկացվող «Կենդանի դեմքեր» միջազգային թատերական փառատոնին և ստացել մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար.
2021թ.-ին բեմադրել է «Դեպի ներս» մոնոներկայացումը:
Բնակվում է Երևանում: