Զամբյուղ

Նաիրա Մուրադյան

Մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ, ռեժիսոր 

Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 17-ին, Երևանում:  

Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, համագործակցում է տարբեր թատրոնների եւ հեռուստաընկերությունների հետ:   

Որպես նկարիչ հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, ստեղծել է հեղինակային բազմաթիվ աշխատանքներ, զբաղվում է հասարակական-մշակութային գործունեությամբ:  

2005թ. «Ճանապարհ» ֆիլմի համար արժանացել է Երևանի «Ոսկե ծիրան», 2006թ. «Զինվորիկը» ֆիլմի համար` Բելոռուսի «Անիմայովկա» միջազգային կինոփառատոների մրցանակներին: 2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին` «Բալետ» ֆիլմի համար: 

Բնակվում է Ձորաղբյուրում, Կոտայք:

Լուսանկարը՝ ​Nata Brettell-ի  

Նաիրայի հետ Երեւան ամսագրի զրույցին կարող եք ծանոթանալ այստեղ. 
https://evnmag.com/articles/naira-mouradyan.html 

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին