Նարե Արթուրի Ղազարյանը մաթեմատիկայի մասնագետ է և մանկավարժ: Ծնվել է 1990թ. Քաջարանում:
Ավարտել է ՀՊՄՀ-ն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բակալավրի և մագիստրոսի աստիճաններով: 2013 – 2017 թթ. դասավանդել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 2018 թվականից աշխատում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Եղել է ուսուցիչների վերապատրաստող դասախոս ԿԱԻ-ում և ՀՊՄՀ-ում:
Գիտական հետաքրքրությունները ներառում են մաթեմատիկայի դասավանդումը, սովորողների արժեհամակարգի ձևավորումը և ֆինանսական կրթությունը: Նրա հրատարակած աշխատանքները ներառում են մի շարք ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր և գիտական հոդվածներ: