Զամբյուղ

Նարեկ Գրիգորյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, հետազոտող։

Նարեկ Գրիգորյանը ազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և քաղաքական գործընթացների ուսումնասիրության ոլորտների մասնագետ է։ 2023 թվականից ղեկավարում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ՀՀ ազգային անվտանգային հետազոտությունների և կանխատեսումների խումբը, 2021 թվականից՝ Երևանի «Գլաձոր» համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնը, իսկ 2019 թվականից հանդիսանում է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտնական-վերլուծաբանը։

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոկտորանտ է։ Ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը։

Դասավանդում է քաղաքագիտության, ազգային և միջազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների, ժամանակակից դիվանագիտության և ժողովրդավարացման հիմնախնդիրներին նվիրված առարկաներ։

Անցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումներ, այդ թվում՝ «ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի ռազմավարական կրթություն» (2022) և «Երիտասարդ սերունդը դիմագրավում է Եվրոպայում և Ասիայում անվտանգային մարտահրավերներին» (Կրակով, 2019) ծրագրերը։ 2020 թվականին արժանացել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պատվոգրի։

Բաժանորդագրվիր մեր նորություններին