Զամբյուղ

Նազարեթ Կարոյան

Արվեստաբան, կուրատոր, թարգմանիչ

Նազարեթ Կարոյանը արվեստի քննադատ է, կուրատոր, Ժամանակակից արվեստի ինստիուտի հիմնադիր տնօրենը: AICA-Armenia (Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա) հիմնադիրներից է եւ առաջին նախագահը (2005-2013):

1980-ականներից ակտիվորեն մասնակցում է Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի ձևավորմանը: Առնչակցություն է ունեցել «Սև քառակուսի» արվեստի խմբավորմանը: Վերակառուցման շրջանում ձեւավորված «3-րդ հարկ» արվեստի շարժման նախաձեռնողներից է:

Անկախության առաջին տարիների
ն հիմնել է մի քանի մասնավոր արվեստի ցուցասրահներ, ինչպես նաև «In Vitro» պարբերականը, որը ժամանակակից արվեստի հարցերին նվիրված առաջին պարբերականն է:

Շուրջ 30 միջազգային և տեղական ցուցադրությունների և ցուցահանդեսների համադրող է: 2011 թ.-ին եղել է Հայաստանի ազգային տաղավարի համադրողներից մեկը Վենետիկի 54-րդ միջազգային բիենալեում:

Թարգմանում է մայրցամաքային փիլիսոփայություն եւ ֆրանսիացի պոստստրուկտուրալիստ հեղինակներին:

2013-
ին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության Chevalier des Arts et Lettres մեդալին՝ Հայաստանում ֆրանսիական մշակույթը և Ֆրանսիայում հայկական մշակույթը խթանելու համար:    

Բաժանորդագրվիր մեր նորություններին