Հեքիաթներն ավելի քան ճշմարիտ են. ոչ այն պատճառով, որ մեզ ասում են վիշապների գոյության մասին, այլ որ վիշապներին կարելի է հաղթել:
Նիլ Գեյմանը հայտնի է մանուկների և մեծահասակների համար գրված բազմաթիվ զարմանահրաշ ու հեղինակին մեծ ճանաչում բերած գրքերով: Նա առաջին գրողն է, որը «Գերեզմանատան գիրքը» վեպի համար արժանացել է և՛ Քարնեգիի, և՛ Նյուբերիի մեդալներին:
Գեյմանի ցնցող պատկերագրքերից է նաև «Պատի միջի գայլերը»: «Լոս Անջելես Թայմզի» բնորոշմամբ՝ Գեյմանի՝ բազմամիլիոն տպաքանակով վաճառված «Ավազամարդը» «Կոմիքսների պատմության ամենափառահեղ գիրքն է»: Նրա ստեղծագործություններից շատերի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, ինչպես, օրինակ՝ «Քորլայնը» և «Աստղափոշին»:
2011 թվականին Գեյմանը «Բժիշկ Ով» սերիալի համար գրել է «Բժշկի կինը» սերիան և մարմնավորել է ինքն իրեն «Սիմփսոնների ընտանիքը» մուլտֆիլմում: