Քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ծնվել է 1964 թ.-ին:
Ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկատեխնոլոգիական ֆակուլտետը:
2009-2019 թթ. դասախոսել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում:
Հայկական քիմիական ընկերության անդամ է, Քիմիայի հանրապետական եւ Մենդելեևյան միջազգային օլիմպիադաների ժյուրիի անդամ, ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ-ումօրգանական քիմիայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, նույն կառույցում գործող Քիմիայի մասնագիտական խորհրդի գիտքարտուղար: Համակարգում է «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժինը:
Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է՝ արդի մանկավարժական տեխնոլոգիաներ, թեստային և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բուհում և դպրոցում, բնական չհագեցած միացությունների սինթեզ, մետաղօրգանական քիմիա:
Շուրջ 80 գիտական և գիտամեթոդական հոդվածների եւ ձեռնարկների, եւ 1 գիտամեթոդական մենագրության հեղինակ է: