Զամբյուղ

Նունե Սարգսյան

Ստեղծագործելը ինձ երջանկություն և բավականություն է պարգևում:  Պարույրը, որը հավերժության խորհրդանիշն է, իմ ստորագրությունն է: Կյանքը հավերժական է, այդուհանդերձ, մենք  աշխարհ ենք եկել ինչ-որ բան անելու, ինչ-որ բանի ծնունդ տալու և ինչ-որ բան արարելու համար:

Արվեստաբան, գրող, մանկագիր

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժինը: Սովորել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջում և ստացել արվեստի մագիստրոսի կոչում: Արվեստաբանություն է ուսանել նաև Լոնդոնի Սոթբիզ ինստիտուտում: Այնուհետև սովորել է Ուեսթմինսթեր քոլեջի նկարչական բաժնում: Աշխատել է Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: 

Հեղինակ է ժամանակակից արվեստի, մշակույթի և երաժշտության գործիչների մասին բազմաթիվ հոդվածների և ակնարկների, որոնք տպագրվել են Հայաստանում և Սփյուռքում: Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, ինչպես նաև դասական երաժշտության համերգներ տարբեր համերգասրահներում՝ բարեգործական նպատակով: 

Հեղինակի «Քաչալ ոզնին» բալետի ձեւաչափով բեմադրվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում, իսկ «Թզուկ Մզուկը» հեքիաթը Խամաճիկների պետական թատրոնում:

Հեղինակ է երկու տասնյակից ավելի մանկական գրքերի՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով, ինչպես օրինակ՝ ուկրաիներեն, իտալերեն, արաբերեն, ուզբեկերեն և վրացերեն: Հեքիաթները լույս են տեսել ոչ միայն արևելահայերենով ու արևմտահայերենով, այլ նաև՝ Արցախի, Գավառի, Գյումրու բարբառներով: 

Իտալիայի նախագահի կողմից պարգևատրվել է Ի «Մեծ խաչի ասպետ» կոչումով և շքանշանով։ 

Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան է: 

Մանկապատանեկան գրքերի միջազգային խորհրդի (IBBY) կողմից Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակի թեկնածու է։ Նույն խորհուրդը շնորհել է նրան «Ականավոր հեղինակի» կոչումը «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի համար։ 

Ապրում է Երևանում և Լոնդոնում:  

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին