Թարգմանիչ
Ծնվել է 1940թ. հունիսի 3-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ 1948թ. տեղափոխվել է Երևան։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը, երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ-ում:
1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Թարգմանությունները տպագրվել են գրական հանդեսներում («Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Նոր-Դար», «Աստղիկ»)։
Հեղինակել է շուրջ 40 թարգմանական գիրք, բազմաթիվ հոդվածներ, որոնք վերաբերում են գեղարվեստական թարգմանության տեսության հարցերին։
Հրատարակվել են նրա «Բաց հանգույցներ» (վեպ, 2008թ.), «Զրուցասեր գունապնակ» (2012թ.) գրքերը:
2007թ. արժանացել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակի։