Զամբյուղ

Օկտավի Վոլտերս

Գրող, փայտի եւ լինոգրաֆիայի արվեստագետ, նկարազարդող Օկտավի Վոլտերսը երկար թափառումներից հետո ընտանիքով հասատվել է Նիդեռլանդական Լիմբուրխում, իրեն հարազատ բնությանը մոտ։
Ունի երկու դուստր, Վիսյե անունով շուն և շատ մեծ պարտեզ։

Օկտավին նախընտրում է ապրել սահուն, պարզ և համեստ կյանքի ռիթմով՝ իրեն ամենամոտ մարդկանց շրջապատում։ Բնությունը նրա ամենամեծ ներշնչանքն է․ այն նրան արարչական ուժ է տալիս։ Սիրում է բոլոր կենդանիներին, փոքր-ինչ վախենում է կատուներից։ Չի սիրում արձակուրդներ կամ ամառ և երբեք միրգ չի ուտում։

Առօրյա կյանքում կարող է անկանոն լինել, սակայն իր աշխատանքում ճշգրիտ և մանրակրկիտ է։ Օկտավին համարում է, որ իր գրական ու տեսողական ստեղծագործությունները իր կյանքի գլխավոր թելերն են։

Բաժանորդագրվիր մեր նորություններին