Գրելը հանկարծակի հայտնություն էր, անհրաժեշտություն, հրաբխային ժայթքում հիշեցնող մի արհավիրք...
Օլգա Դարյան
Մանկագիր, գրող, թարգմանիչ
Օլգա Դարյանը (Օլգա Սիլկա, 1956 թ․) ծնվել է զինվորականի ընտանիքում, մանկությունը անցկացրել Արթիկում, ապա ուսումը շարունակել Երևանում։ 1987 թ․-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով մեքենաշինության մասնագետի որակավորում։ Աշխատել է որպես տեխնիկ, ինժեներ և մանկավարժ։ Ստեղծագործել սկսել է 1999 թ․-ից։ Առաջին բանաստեղծությունները տպագրվել են «Նոր Գլաձոր», Մշակույթի հայկական ֆոնդի «Ծիր Կաթին» թերթերում։ Հետագայում հայ ընթերցողին ներկայացրել է Ալեքսանդր Պուշկինի, Աննա Ախմատովայի և այլ հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները, ինչպես նաև հայ բանաստեղծների գործերի ռուսերեն փոխադրումներ և թարգմանություններ։
ՀՀ գրողների միության անդամ է, մի շարք հեքիաթների, պատմվածքների, բանաստեղծությունների և ժողովածուների հեղինակ։