Դրամատուրգ, բանաստեղծ, վիպասան 1854-1900 Ծնվել է 1854 թ. Դուբլինում: Սովորել է նախ Դուբլինի Թրինիթի քոլեջում, ավելի ուշ կրթությունը շարունակել Օքսֆորդում` Մագթաղենացու քոլեջում: Ուայլդը գրել է հեքիաթների երկու ժողովածու: «Եսասեր հսկան» մտնում է առաջին` «Երջանիկ արքայազնը և այլ հեքիաթներ» ժողովածուի մեջ, որը լույս է տեսել 1888 թ.: Նրա «Եսասեր հսկան» աշխարհի ամենահանրահայտ հեքիաթներից մեկն է: Այդ են վկայում հեքիաթի հիմքի վրա ստեղծված պատկերային և երաժշտական տարբեր մեկնությունները` օպերա, բալետ, ֆիլմեր: Մահացել է 1900 թ. Փարիզում: