Ծովը կապույտ է, անտառը՝ կանաչ։
Պաուլ Բիխելը (1925-2006) ծնվել է հոլանդական Բուսում քաղաքում։ Թեև ստեղծագործել է վաղուց, սակայն մանկագրի իր շնորհը բացահայտել է բավական ուշ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարճ ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում, զբաղվել լրագրությամբ, Նիդեռլանդներ վերադառնալուց հետո ուսումնասիրել է երաժշտություն ու իրավագիտություն, կոմիքսներ գրել թերթերի համար։
Արդեն երեսնամյա Բիխելը ճանաչվել և մրցանակներ է ստացել որպես մանկական ստեղծագործությունների հեղինակ։ Նրա գրիչը ոգեշնչված էր Գրիմ եղբայրներից և Ջոն Թոլքինից։ Իր կյանքի ընթացքում Պաուլ Բիխելը գրել է ավելի քան 50 գիրք, որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով։ Մինչ օրս նա մնում է Նիդերլանդների ամենաընթերցվող հեղինակներից մեկը։