Զամբյուղ

Պետեր Շտամ

Մեզանից յուրաքանչյուրի մեջ փոքրիկ գայլ է նստած:

Շտամը սովորել է առևտրական գործ և ժամանակավորապես աշխատել է որպես հաշվապահ։  

Իր գրական առաջին փորձերը կատարելիս շատ հաճախ մերժումներ է ստացել։  

1987 թվականին կես տարի Ցյուրիխի համալսարանում անգլերեն և գրականություն սովորելուց հետո կես տարի ապրել է Նյու Յորքում, որից հետո փոխել է մասնագիտությունը, ընտրելով հոգեբանություն և հոգեպաթոլոգիա որպես հիմնական մասնագիտություն և ինֆորմատիկա որպես երկրորդ մասնագիտություն։  

Աշխատակցել է Նոյե Ցյուրխեր ցայտունգ, Թագես-Անցայգեր, Վելթվոխե թերթերին և Նեբելշփալթեր երգիծական ամսագրին, եղել է Ուրվագծեր գրական ամսագրի խմբագրակազմում։

Շտամի գրչին են պատկանում մի շարք վեպեր, դրամաներ, ռադիոպիեսներ, կատարել է թարգմանություններ: Իր ստեղծագործության համար արժանացել է բազմաթիվ հեղինակավոր գրական մրցանակների, այդ թվում 2014 թվականին Ֆրիդրիխ Հյոլդեռլին մրցանակին: 2013 թվականին եղել է հեղինակավոր Մեն Բուք Ինտեռնացիոնալ մրցանակի շորթլիստում։

Հեղինակի լուսանկարը՝ Սթեֆան Կուբլի

Բաժանորդագրվիր մեր նորություններին