Զամբյուղ

Ֆիլիպ Քոթլեր

Մարքեթինգը ճշմարտության ստեղծագործածումն է: 

Ֆիլիպ Քոթլերը ծնվել է 1931 թվականի մայիսի 27-ին, Չիկագոյում, ԱՄՆ:

Քոթլերը ամերիկացի մարքեթինգի փորձագետ է, հեղինակ և պրոֆեսոր, նրան հաճախ անվանում են «Ժամանակակից մարքեթինգի հայր»: Ավելի քան հինգ տասնամյակ Հյուսիսարևմտյան համալսարանի Քելլոգի կառավարման դպրոցի մարքեթինգի վաստակավոր պրոֆեսոր է:   
 
Քոթլերը ռազմավարական մարքեթինգային խորհրդատվություն է տրամադրել կառավարությունների, խոշոր համաշխարհային կորպորացիաների, շրջագայել է եւ հանդես եկել դասախոսություններով, աշխատել է նաև սոցիալական մարքեթինգի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտներում:

Մարքեթինգի միջազգային ոլորտում Քոթլերը համարվում է կենտրոնական գործիչ:  Հեղինակ է 50-ից ավելի մասնագիտական գրքերի, որոնց մի մասը համարվում են դասագրքեր եւ հարյուրից ավելի հոդվածների, որոնց համար նույնպես արժանացել է հեղինակավոր մրցանակների:

Քոթլերը ճապոնական մանրաքանդակների եւ թրերի դաստապանների (ցուբա, որը դաստակի պաշտպանությունից բացի թրի համար զարդ էր հանդիսանում) հավաքորդ է, նա և իր կինը ունեն նաև գեղարվեստական ապակյա իրերի խոշոր հավաքածու:  

Բաժանորդագրվիր մեր նորություններին