Մարկետոլոգ, մանկագիր
Ծնվել է 1980 թ.-ին Երևանում։ 2002 թ․-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը։
2019 թ.- ին Digital Content Marketing Academy Berlin-ում լիցենզավորվել է որպես Քոնթենթ մարքեթինգի մասնագետ։
2000թ.- ին հիմնադրել է «Ուղեկից» ժամանցային-մշակութային երիտասարդական ամսագիրը։ 2002-2003թթ. խմբագրել և վարել է հայտնի հայերի մասին «Խոնարհում» հեռուստածրագիրը։ 2010թ.- ին հիմնադրել է «Մայրիկ» խորհրդատվական կենտրոնը և www.mayrik.am վեբկայքը։ 2000– 2016թթ. աշխատել է Զանգակ հրատարակչությունում որպես մարքեթոլոգ։
2016թ. –ից առ այսօր հանդիսանում է «Յունիվերս» լեզվի կենտրոնի հիﬓադիր տնօրենը։ Անցել է վերապատրաստումներ թիմի առաջնորդման, մենեջմենթի, անձի բրենդավորման, ձեռնարկատիրության և բիզնես ոլորտներում։
Արվեստային, խոհարարական եւ մանկական թերապեւտիկ հեքիաթների հեղինակ է:
Բնակվում է Երևանում: