Զամբյուղ

Ռիտվա Վուտիլա

Ես հետաքրքրված եմ մարդկային էությամբ, երազանքներով, հիասթափություններով, ուրախություններով ու տխրություններով, եւ թե ինչ է նշանակում մարդ լինելը:

Նկարիչ, նկարազարդող

Ռիտվա Վուտիլան ծնվել է Ֆինլանդիայում: 1981 թ-ից բնակվում է Ավստրալիայում:

Սովորել է Հելսինկիի արվեստի և դիզայնի դպրոցում, ապա` Սիդնեյի Ջուլիան Էշթոնի արվեստների դպրոցում: Նկարազարդել է ավելի քան հիսուն մանկական գիրք: Վուտիլայի կտավները ընդգրկված են աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում:

«Եսասեր հսկան» նկարչուհու ընթերցած առաջին անգլերեն գիրքն է և առանձնահատուկ տեղ է գրավում նրա ստեղծագործական կյանքում: Հեքիաթը նկարազարդող մեծ յուղաներկ կտավներն ավարտին հասցնելու համար պահանջվել է մի ամբողջ տարի:

Ռիտվա Վուտիլայի այլ գործեր զետեղված են հետևյալ էլ. կայքում՝ http://www.ritvavoutila.com 

Բաժանորդագրվիր մեր նորություններին