Զամբյուղ

Ռոբերտ Ղազարյան

Ռոբերտ Ղազարյանը ծնվել է 1976 թվականին: 

Ավարտել է Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմա-աշխարհագրական ֆակուլտեի պատմության բաժինը, պատմական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
  
Ղեկավարում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը, վարում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնը: 

Գիտական հետազոտությունների շրջանակը ներառում է Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի մ․թ․ա․ II հազարամյակի պատմությունը, Հին Արևելքի պատմությունը: 

Գիտական աշխատություններն ու հոդվածները կենտրոնանում են Հայասա երկրի, խեթական պետության պատմագիտական հարցերի, պատմական, այլևս գոյություն չունեցող քաղաքների ուսումնասիրման շուրջ:
 

Բաժանորդագրվիր մեր նորություններին