Նա, ով երջանկություն է գտնում քո մեջ, քոնն է: Մնացած բոլորը հյուրեր են։
Ջալալեդդին Մոհամմադ Բալխին (Ռումին) ծնվել է Բալխում (այժմյան Աֆղանստանում), մեծացել Քոնիա (Իկոնիա) քաղաքում (ներկայիս Թուրքիայում) և լինելով կրոնական քարոզիչ ու հրապարակախոս՝ ունեցել է ավելի քան 500 աշակերտ, իսկ 38 տարեկանում Ռումին իր ժամանակի ամենահայտնի գիտնականներից մեկն էր: 1224 թ. հռչակավոր սուֆի Շամս Ալ–Դին Թավրիզեցին, որը ճամփորդության մեծ սիրահար էր, այցելում է Քոնիա, որտեղ հանդիպում է Ռումիին, մտերմանում նրա հետ, դառնում նրա մեծ ուսուցիչը և Ռումիի առջև բացում սուֆիզմի ու կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունքի՝ թասավոֆի աշխարհը: Շամսն իր ազդեցիկ կերպարով, ինքնատիպ մտքերով ու գաղափարներով տակնուվրա է անում Ռումիի ներաշխարհը: Եվ սկսվում է նրա կյանքի շրջադարձային փուլը, որ տևում է շուրջ 30 տարի:
Այդ երեսուն տարիների ընթացքում Ռումին գրում է բազում բանաստեղծություններ, որոնք մինչ օրս համարվում են մարդկային մտքի ու հանճարի մեծ արգասիք: