Զամբյուղ

Սալման Ռուշդի

Մեր կյանքի կարեւոր բաները մեծամասամբ տեղի են ունենում մեր բացակայությամբ:

Վիպասան

Սալման Ռուշդին ծնվել է մուսուլմանական ավանդույթներ կրող եւ քաշմիրյան ծագում ունեցող ընտանիքում: Ուսումը շարունակել է Անգլիայում եւ պատմություն է ուսումնասիրել Քեմբրիջի համալսարանի Թագավորական քոլեջում: Ստացել է բրիտանական քաղաքացիություն եւ աստիճանաբար նվիրվել գրականությանը:

«Կեսգիշերի զավակները» վեպով ստացել է միջազգային ճանաչում, արժանացել բազմաթիվ մրցանակների, այդ թվում ստացել է «Բուքերների բուքեր» (2008), որը տրվում է երբևէ Բուքերյան մրցանակ ստացած գրքերից լավագույնին: Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպը (1988) նրան դարձրել  է և՛ համաշխարհային ճանաչում ունեցող գրող, և՛ մուսուլմանական աշխարհի թշնամանքի թիրախ:

Վեպի հրատարակումից մեկ տարի անց Իրանի հոգեւոր առաջնորդ Իմամ Խոմեյնին մահվան դատապարտեց Ռուշդիին աստվածանարգության համար՝ նրա հանդեպ հայտարարելով «ֆաթվա», եւ ստիպեց գրողին անցնել թիկնապահներով պաշտպանվող, գաղտնի տներում թաքնվող կենսակերպի: 2022-ի օգոստոսին նա ենթարկվեց դաժան հարձակման, ինչի արդյունքում կորցրեց աչքերից մեկի տեսողությունն ու ձեռքերից մեկի շարժունակությունը։ Վերականգնման փուլից հետո 77-ամյա գրողը շարունակում է ստեղծագործել։

Բաժանորդագրվիր մեր նորություններին