Խմբավար, երաժշտագետ, մանկավարժ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014), խմբերգային երաժշտության միջազգային ֆեդերացիայի անդամ (2006-2021)։
Ավարտել է Վոլգոգրադի արվեստի ուսումնարանի խմբավարության (1988), ԵՊԿ խմբավարության ու երաժշտագիտության (1993/ բաժինները և ասպիրանտուրան (1999)։ Վարպետության դասընթացներ է անցել Գերմանիայում (2005)։
1996-2021 թթ․ եղել է «Սպեղանի» երգչախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար և խմբավար, 1994–2002 թթ․-ին՝ Հայաստանի երաժշտական ընկերության Ա. Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի խմբավար, 2015-2019 թթ․՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն։
1987-1988 թթ․-ին դասավանդել է Վոլգոգրադի թիվ 10 միջնակարգ դպրոցում, 1992–2007 թթ․-ին դասավանդել է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվ., 2010 թ․-ից՝ Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, 2010-2021 թթ․-ին՝ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում, 2001–2004 թթ․-ին՝ Ռոմանոս Մելիքյանի անվ. երաժշտ. քոլեջում։
Հիմնադրել է մի շարք մանկական, նաև երկսեռ երգչախմբեր։
Ավթանդիլյանի նախաձեռնությամբ Շուշի քաղաքում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» (2013), Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» (2014), Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» (2017) օպերաների բեմադրությունները, 2015 թ․-ին՝ Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ի կատարումը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է։
Պարգևատրվել է Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալով (2008), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե (2010), ՀՀ «Մովսես Խորենացի» (2011), ՀՀՊՆ «Վազգեն Սարգսյան» (2011), ՀՀ վարչապետի հուշամեդալներով (2011)։