Բեմադրիչ, թարգմանիչ, դերասանուհի, բան․ գիտ․ թեկնածու
Ավարտել է Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը, ապա Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը։ Դասավանդել է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում:
2008-ին մեկնել է Ֆրանսիա, ուսանել է Փարիզի Դրամատիկ արվեստների ազգային բարձրագույն կոնսերվատորիայում, դրանից հետո՝ Սորբոնի համալսարանում, որտեղ պատշպանել է ատենախոսություն ժամանակակից եվրոպական դրամատուրգիայի թեմայով՝ «Օտարման դրաման հայ դրամատուրգիայում» խորագրով։
Ամուսնու՝ արվեստագետ Էդգար Մանուկյանի հետ Լիոնում հիմնել է հայ-ֆրանսիական թատերական միություն, որի հիմնական առաքելությունը Ֆրանսիայում հայկական մշակույթի հանրահռչակումն է ֆրանսիացի արտիստների միջոցով, իսկ Հայաստանում՝ ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիայի տարածումը։
Հայերեն է թարգմանում Ժամանակակից թատերգություններ:
Բնակվում է Լիոնում, Ֆրանսիա: