Բանասիրական գիտությունների թեկնածու, անգլերեն և ֆրանսերեն լեզուների մասնագետ, մանկավարժ, սցենարիստ, հաղորդավար։
Ավարտել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը: Աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում որպես թարգմանիչ, համակարգող, ծրագրի ղեկավար։ Վերջին 10 տարիներին աշխատում է որպես սցենարիստ և հաղորդավար։
Թարգմանում է հանրամատչելի մոտիվացնող գրքեր, մանկական գրքեր, չափածո, հումորային տեքստեր։
Բնակվում է Երևանում։