Պատմաբան, թարգմանիչ, աղբյուրագետ
1923 – 2011
Ծնվել է Աթենքում: 1941-45թթ մասնակցություն է ունեցել Հունաստանի դիմադրական շարժմանը: 1944-46թթ սովորել է Աթենքի ազգային համալսարանում:
1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1954թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը: Որպես Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտ սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) համալսարանում: 1982թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Աշխատել է որպես Հայպետհրատի թարգմանիչ, ՀՀ ԳԱԱ գլխավոր գիտաշխատող, դասավանդել է Երեւանի պետական համալսարանում, Էջմիածնի հոգևոր ճեմարանում։
Հիմնական աշխատությունները վերաբերում են հին Հայաստանի հասարակական, տնտեսական և քաղաքական պատմությանը, աղբյուրագիտությանը։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ հին հունական աղբյուրներից։
Միաժամանակ զբաղվել է հին ու նոր հեղինակների մեծարժեք ստեղծագործությունների հայերեն թարգմանությամբ:
Նրա թարգմանությամբ Հայաստանում բեմադրվել են Եվրիպիդեսի «Իփիգենիա Ավլիսում», Սոֆոկլեսի «Անտիգոնե» ողբերգությունները, Արիստոֆանեսի «Լիլիստրատե» կատակերգությունը:
1986թ. արժանացել է ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակի, 2003թ.` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակին:
Մահացել է Երևանում: