Արվեստագիտության թեկնածու, դոցենտ, արձակագիր
Սիրանույշ Գալստյանն ինժեներ է առաջին կրթությամբ: 1991 թ.-ին ավարտել է ԵրՊԻ-ի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: 1994-1999 թթ. ուսանել է ԵԹԿՊԻ-ի կինոգիտության բաժնում: Հոդվածներով հանդես է գալիս 1995 թ.-ից:
1999 թ.-ից դասավանդում է «Կինոյի պատմություն» առարկան ԵԹԿՊԻ-ում, 2003-2016 թթ.-ին՝ ԵՊՀ-ում, 2023 թ.-ից՝ Երևանի Պետական գեղարվեստի ակադեմիայում: 2008 թ.-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Այլաբանությունը հայ կինոարվեստում» ատենախոսությունը: Մինչև 2020 թ.-ը եղել է միջազգային կինոքննադատների ֆեդերացիայի (FIPRESCI), Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի Ազգային կինոակադեմիայի անդամ: 2022 թ.-ից հանդիսանում է Հեռուստատեսության և ռադիոյի Եվրասիական ակադեմիայի անդամ:
Հեղինակ է վավերագրական ֆիլմերի սցենարների, ինչպես նաև մի շարք պատմվածքների և մենագրությունների, այդ թվում՝ «Հայացք մեր կինոյին. Պատմությունը և ներկան» (Երևան, 2011) և Cinema of Armenia: An Overview (Costa Mesa, California, 2016):
Ներկայումս աշխատում է Համո Բեկնազարյանին նվիրված մենագրության վրա: Զբաղվում է նաև լուսանկարչությամբ:
Բնակվում է Երևանում: