Զամբյուղ

Սոկրատ Մկրտչյան

Սոկրատ Մկրտչյանը ծնվել է 1957 թ.-ին՝ Գորիսի Տաթև գյուղում։

1974-1978 թվականներին սովորել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետում։ 

Մաթեմատիկայի ուսուցիչ է աշխատել Գետիկ և Մարտունի գյուղերի, Երևանի թիվ 157 դպրոցներում: Վարել է ուսուցիչների կատարելագործման և ատեստավորման հանրապետական ինստիտուտի ինֆորմատիկայի ամբիոնը: 

1997 թվականին կնոջ՝ Մաշա Մնացականյանի հետ հիմնել է «Զանգակ» հրատարակչությունը:

«Գիտության և կրթության աջակցության Տաթև կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է, «Տաթև գիտակրթական համալիրի» հիմնադիր տնօրենը: 

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստող է, մանկավարժ, մաթեմատիկա առարկայից բազմաթիվ դասագրքերի և ձեռնարկների հեղինակ:

Բաժանորդագրվիր մեր նորություններին