1939-2017
Սոնա Սեֆերյանը զբաղվել է թարգմանական, գիտական, մանկավարժական եւ հրատարակչական գործունեությամբ:
ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի հիմնադիրներից է, 1970-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է նաեւ ԵՊՀ թարգմանչաց դպրոցը:
Ղեկավարել ԵՊՀ շեքսպիրագիտության կենտրոնը, հեղինակել է «Իմաստախոս Շեքսպիրը», «Շեքսպիրը հայ իրականության մեջ (1850-1950)» աշխատությունները, համահեղինակել Հայերեն-անգլերեն, Անգլերեն-հայերեն բառարաններ:
Հայերեն է թարգմանել Լ. Քերոլի, Ռ. Քիպլինգի, Ք. Գրեհեմի, Ս. Ֆիցջերալդի եւ այլ հեղինակների ստեղծագործություններ:
2009 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: