Սուսաննա Փիլոսյանը հոգեբանական գիտությունների թեկնածու է, Կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտները, իսկ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ հոգեբանության ինստիտուտում։
1970 թվականից աշխատում է ՀՊՄՀ-ում՝ անցնելով գիտաշխատողից մինչև ամբիոնի վարիչի, դոցենտի և պրոֆեսորի ուղին, դասավանդել է նաև Հայաստանի այլ բուհերում և Հալեպի Հայագիտական կենտրոնում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տեսական, փորձարարական և սոցիալական հոգեբանությունը։ Վերապատրաստվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուգում (Լենինգրադ) և Երևանում, անդամակցել է ԽՍՀՄ և Հայ հոգեբանների միություններին։