Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ծնվել է 1951 թ.-ին Գյումրիում:
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գիտամեթոդական կենտրոնի ղեկավարն է, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, լոգոպեդ:
Հեղինակել եւ համահեղինակել է շուրջ 30 ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցեր, դասագրքեր, թելադրությունների եւ փոխադրությունների նյութերի ժողովածուներ, այդ թվում նաեւ հատուկ կարիքներով երեխաների կրթությանը հասցեագրված ուսումնական նյութեր: