Տարոն Սիմոնյանը ծնվել է 1987 թ.-ին՝ Վանաձորում:
Իրավաբանական գիտությունների թեկնածուի և դոցենտի գիտական աստիճան է ստացել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, միջազգային իրավակարգ մասնագիտացում՝ Թաֆթսի համալսարանի Իրավունքի և դիվանագիտության ֆլետչերյան դպրոցում:
Հեղինակ է հասարակագիտական բազմաթիվ հոդվածների և ուսումնասիրությունների, երեք մենագրության: Գիտական հետազոտությունների շրջանակն ընդգրկում է միջազգային հանրային և մասնավոր իրավունքի, պետական իրավական համակարգերի և միջազգային իրավակարգերում պետական ինքնիշխանության էվոլուցիայի և դրա առանձնահատկությունների հարցերը: