Զամբյուղ

Տաթևիկ Շախկուլյան

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի (ICTM) հայաստանյան պատասխանատու:

Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության և խմբավարության բաժիններում, ապա՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում։ Հետթեկնածուական ուսումնասիրություն է կատարել Գրացի համալսարանի Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրանում (Ավստրիա, 2014-2015 թթ.):

Շախկուլյանը հեղինակ է «Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը» (2014) և «Ողջույն ձեր նոր կյանքին․ Կոմիտասը մանուկներին» (2019) մենագրությունների, շուրջ 40  գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆիններեն և լեհերեն լեզուներով: Ելույթներ է ունեցել հանրապետական և միջազգային մի շարք գիտաժողովների ու փառատոնների Հայաստանում, Ավստրիայում, Իտալիայում, Լեհաստանում, Հունաստանում, Հունգարիայում, Ճապոնիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում և այլն:

Գիտական ուսումնասիրությունն ընդգրկում է կոմիտասագիտությունը, երաժշտական ֆոլկլորը, հայ և համաշխարհային երաժշտարվեստի տեսական և պատմական մի շարք հարցեր, 20-րդ դարի երաժշտության պոլիֆոնիան:

Բաժանորդագրվիր մեր նորություններին