Զամբյուղ

Վահե Արսեն

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1978թ. նոյեմբերի 3-ին, Երևանում: Թարգմանիչ, արձակագիր Արամ Արսենյանի որդին է:   

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բաժինը: 2004թ-ից աշխատում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնում (դոցենտ):  

Հեղինակել է 30-ից ավելի գիտական հոդվածներ, 2 մեթոդական ձեռնարկ և 1 մենագրություն:  2004թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Կատարում է թարգմանություններ անգլերենից:  

Հիմնադրել է «Մշակութային այլընտրանք» հասարակական կազմակերպությունը և «ԱյլԱրտ» գրական ակումբը: 2015թ-ից «Արտասահմանյան գրականություն» թարգմանական հանդեսի գլխավոր խմբագիրն է:  

2002թ. արժանացել է «Լավագույն ուսանող-բանաստեղծ» հանրապետական մրցույթի հաղթողի կոչման: 2006թ. ճանաչվել է միջազգային ՓԷՆ (PEN) կազմակերպության պոեզիայի ամենամյա մրցույթի հաղթող: Նույն թվականին արժանացել է «Իռեն Գյուլնազարյան» հիմնադրամի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2008թ. Մոսկվայում կայացած «ԱՊՀ նորամուտների համագործակցություն» միջազգային մրցանակաբաշխությունում արժանացել է «Պոեզիայում նորարարության համար» հատուկ մրցանակի: 2016թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից հայտարարված լավագույն գրական ստեղծագործության մրցանակաբաշխության մրցանակին՝ «Պոեզիա» անվանակարգում:  

Բնակվում է Երևանում: 

Բաժանորդագրվիր մեր նորություններին