Պատմական գիտություննների թեկնածու, դոցենտ, իրավագետ, արեւելագետ
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի Պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության և իրավագիտության բաժինը, ՀՀ ԳԱԱ, Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Թուրքագիտության բաժինը:
Գիտահետազոտական աշխատանքներ է վարել եւ մասնագիտական դասընթացների է մասնակցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հնդկաստանի գիտական կենտրոններում եւ համալսարաններում:
1989 թ.-ից մինչ օրս դասախոսում է ԵՊՀ-ում:
Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներ, միջազգային հակամարտություններ եւ հակամարտությունների կարգավորում, ամերիկագիտություն, միջազգային հարաբերությունների տեսություն:
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ պատմության ֆակուլտետների խորհրդի և գիտական խորհրդի անդամ է, ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի, ինչպես նաեւ «Լրատու» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:
2009 թ. արժանացել է ԵՊՀ ոսկե մեդալի, 2010 թ.՝ «Անդրանիկ Օզանյան» ոսկե մեդալի (ՀՀ Պաշտպանության նախարարություն), 2011 թ.-ին՝ «Երկրապահ» մեդալի (ԵԿՄ):