Զամբյուղ

Յան Շի

Յան Շին ուսանել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ ծանոթացել է ազգությամբ հայ Էմմայի հետ: Էմման մասնագիտությամբ ֆիզիկոս է, սակայն այդ շրջանում աշխատել է թատրոնում: Ամուսնությունից հետո նրանք մեկնել են Չինաստան, սակայն վերադարձել ԽՍՀՄ` մշտական բնակության: Յան Շին երկար տարիներ աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում և դասավանդել է ֆիզիկա: Հայերեն հասկանում է, սակայն լավ չի խոսում։ Ընտանիքում հիմնական խոսակցական լեզուն ռուսերենն է։ «Պերեստրոյկայից» հետո բնակության են տեղափոխվել Թայվան, որտեղ Յան Շին Թամկանգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն էր։ Այնուհետ բնակության վայր են ընտրել Մոսկվան, որտեղ նրան կոչում են Եվգենի Անդրեեւիչ:

2023-ին մենք լույս ընծայեցինք նրա Իմ հուշերը. կյանք, երջանկություն և մի քիչ էլ ֆիզիկա գիրքը:  

Բաժանորդագրվիր մեր նորություններին