Ծնվել է 1961թ.-ին Դեղձուտ գյուղում:
1978-1983 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում, 2002 թ.՝ դարձել բանասիրական գիտությունների դոկտոր՝ պաշտպանելով «Արևմտահայ բանաստեղծության լեզուն» թեզը ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում:
2013 թ-ի հուլիսից Հայոց լեզվի ամբիոնի վարիչն է Երեւանի պետական համալսարանում: Դասավանդում է Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն, արևմտահայերեն, խոսքի մշակույթի հիմունքներ (բակալավրիատ), արդի հայերենի հիմնախնդիրներ (մագիստրատուրա):
Գիտական հետաքրքրությունների շրջանակն առնչվում է արդի հայերենի հիմնախնդիրներին, գրական լեզվի նորմավորման հարցերին, արևմտահայերենին, ինչպես նաեւ խոսքի մշակույթին:
ԵՊՀ հրատարակչության եւ գիտխորհրդի անդամ է, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ:
Արժանացել է «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» ամենամյա մրցանակ-պատվոգրին (2008), ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի, ԵՊՀ ոսկե մեդալների (2013, 2015), ինչպես նաեւ ՀՀ նախագահի շնորհակալագրին (2014):