Խմբավար-դիրիժոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ծնվել է 1935 թ.-ին Գորիսում:
1959-ին ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը,1964-ին` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական բաժինը` ստանալով երգչախմբի դիրիժորի եւ ուսուցչի որակավորում: Աշխատել է Երեւանի հանրակրթական դպրոցներում` որպես երաժշտության ուսուցիչ եւ երգչախմբի ղեկավար:
Նյու-Յորքի միջազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս է, անդամակցում է երեխաների և պատանիների երաժշտական դաստիարակության համաշխարհային ընկերություններին (Հունգարիա-1975, Հելսինկի-1990)։ ԵԱՄՀ-ի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աստիճաններ շնորհող գիտական խորհուրդների և Հայաստանի երաժշտական ընկերության անդամ։
1967 թ.-ից հեղինակ եւ համահեղինակ է 1-8-րդ դասարանների երաժշտության բազմաթիվ դասագրքերի, ՙԵրաժշտություն առարկայի չափորոշիչ ծրագրերի՚ եւ մեթոդական ձեռնարկների:
Ստացել է մի շարք պարգեւներ` Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչում (2003), Խ. Աμովյանի անվան մեդալ (1986), ԽՍՀՄ նվաճումների ցուցահանդեսի ՙԺողովրդական կրթության տաղավարի՚ մեդալ (1984): Նյու-Յորքի միջազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս է, անդամակցում է երեխաների եւ պատանիների երաժշտական դաստիարակության համաշխարհային 2 միությունների:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ է:
Արժանացել է Ամերիկյան կենսագրություններ ուսումնասիրող ինստիտուտի «Տարվա մարդ» տիտղոսին (1994, 2010), Մովսես Խորենացու մեդալի (2015), Խ.Աբովյանի անվ. մեդալի (1986), Կոմիտասի անվ. մեդալի (2003):