1990-1997թթ. սովորել և ավարտել է Ս․ Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը։
2003թ․-ին ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» մասնագիտությամբ։
2007թ․-ից մինչ օրս աշխատում է Երևանի Խ․Աբովյանի անվան հ․2 հիմնական դպրոցում՝ որպես տարրական դասարանների ուսուցիչ։
2010թ․-ից հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է «Մանուկների մոլորակ» կրթադաստիարակչական, գեղագիտական կենտրոնը, նույն թվականից սկսած «Երևան» հեռուստաընկերությունում վարում է «Մանուկների մոլորակ» մանկական ուսուցողական հաղորդաշարը՝ հանդիսանալով հաղորդման սցենարիստն ու հաղորդավարը։
2020 թ․-ին ստացել է Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժի որակավորման առաջին աստիճան, նույն թվականին նրա «Մանուկների մոլորակ» մանկական երգերի ժողովածուն ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես ուսումնական նյութ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Տարվա լավագույններ» մրցույթի հաղթողն է (2021 թ.)։