Սև գեղեցկաբաշի մանկությունն անցնում է սիրով լի տանը՝ տերերի հոգածության ներքո և ընկերներով շրջապատված։ Սակայն երբ հանգամանքները փոխվում են, նա հասկանում է, որ ոչ բոլոր մարդիկ են այդքան բարի։ Մի տիրոջից մյուսի մոտ տեղափոխվելով՝ Սև գեղեցկաբաշը վերապրում է սեր և դաժանություն, հարստություն և աղքատություն, ընկերություն ու զրկանքներ․․․ Բարետես ձին ջերմ ու մշտական տուն կգտնի՞ արդյոք։